Գերմանական «Die Welt» թերթը խոսել է PKK-ի Քանդիլի առաջնորդ Մուրադ Քարայըլանի հետ Քրդական հարցի լուծման գործընթացի մասին: «Այս գործընթացը բոլորի համար ազատությամբ կավարտվի: Դա վերաբերվում է նաև մեր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին»,-նշել է Քարայըլանը:
Լրագրողի այն հարցին, թե «արդյո՞ք ուզում եք, որ Օջալանը մոտ ժամանակներում ազատ արձակվի», Քարայըլանը պատասխանել է. «Դա կախված է այն բանից, թե ինչպես կզարգանա լուծման գործընթացը: Հիմա կարևորն այն է, որ նա կարողանա ավելի ակտիվ դեր խաղալ և մեզ հետ ավելի հեշտ շփվելու համար բանտում լավ պայմաններ ապահովվեն: Եթե լուծման գործընթացի երրորդ փուլը հաջողվի, բոլորի նման Աբդուլլահ Օջալանն էլ ազատ կլինի»:
Tags: Աբդուլլահ Օջալան, թուրքիա
