Ռուս գիտնականը ցանկանում է, որ «Սատանա» անունով սովետական հրթիռը օգտագործվի երկնաքարերի ոչնչացման համար

soviet era missileՌուս գիտնականը հայտնել է, որ «Սատանա» անունով սովետական բալիստիկ հրթիռը պետք է կրկին օգտագործվի Երկիրը երկնաքարերից պաշտպանելու համար:

Հրթիռների առաջատար մասնագետ Սաբիտ Սաիտգարաևը, անդրադառնալով այս տարվա սկզբին հազարավոր տներ վնասած, Ռուսաստանի Ուրալի լեռներում ընկած երկնաքարի մասին, նշել էր, որ 1960-ականների հրթիռը իդեալական է տիեզերքից մոլորակի համար վտանգ ներկայացնող ցանկացած երկնաքար վերացնելու համար:

News.com.au –ի տեղեկություններով՝ հետազոտողները հայտնում են, որ հեղուկ վառելիքով աշխատող հրթիռը շատ հարմար է տիեզերքից հանկարծակի հայտնված օբյեկտների վերացման համար:

Հրթիռը կարող է երկնաքարի դեմ ուղղվել 20 րոպե նախապատրսատական աշխատանքից հետո, մինչ ժամանակակից հրթիռները այդ նույն գործողության համար պահանջում են մի քանի օր նախապատրաստական աշխատանք:

Գիտնականների պնդմամբ Ուրալում ընկած երկնաքերը ավելի քան մեկ դարի ընթացքում երկրի վրա ընկած ամենամեծ երկնաքարն էր:

Սաիտգարաևի տեղեկություններով հրթիռը կարող է մինչև 91 մետր տրամագծով օբյեկտներ ոչնչացնել: Ժամանակակից տեխնիկայով հագեցման դեպքում` 1960-ականների հրթիռը կարող է Երկրից հինգից վեց ժամվա հեռավորություն ունեցող օբյեկտներ ոչնչացնել:

 

Tags: ,