350 կալանավորները վնասել են իրենք իրենց

pic_beb06cd2da36702fb836d8f1680bc502Իրկուտսկի  երրորդ ուղղիչ գաղութում կալանավորները, որոնք նախկին իրավապահներ են, այսօր առավոտյան ստուգման ժամանակ իրենք իրենց վնասել են, հայտնում է «Интерфакс»-ը: Իշխանությունների տվյալներով, 350 կալանավորները հավաքվել են  հրապարակում ու սադրանքի նպատակով  կտրվածքներ արել նախաբազկի շրջանում: Նրանք պահանջել են գաղութ կանչել լրագրողներին: Ներկայում տեղում մի քանի հեռուստաալիքներից թղթակիցներ են, մարդու իրավունքների գծով լիազորված անձ, դատախազ ու Իրկուտսկի մարզի ոստիկանության պետեր:

Դեպքը կատարվել է  հասարակական դիտորդական հանձնաժողովի  մարզային ղեկավար Օլեգ Սաֆրոնովի գաղութ կատարած այցից 2 օր անց: Նրա խոսքով, կալանավորները բողոքել են ցածր աշխատավարձից ու խանութի բարձր գներից:

Ավելի վաղ, հունիսի 24-ին ԶԼՄ-ներում տեղեկություն կար, որ նախօրեին կալանավորները բունտ են արել ու, զորքերը շրջապատել են տարածքը: Շուտով այդ տեղեկությունը Պատիժների իրականացման դաշնային ծառայության ներկայացուցիչները հերքեցին:  Գերատեսչությունում ճշտեցին, որ կալանավորները ստուգումից հետո դուրս են եկել հրապարակ, որ ադմինիստրացիային սննդի որակի, բուժսպասարկման ու պայմանական-վաղաժամկետ ազատման մեխանիզմների  կապակցությամբ իրենց դժգոհությունը հայտնեն:

Հայտարարության մեջ ասվում է, որ  գաղութում գերազանցապես բարձրագույն կրթությամբ մարդիկ են, կարգապահ , որոնք ունակ են կառուցողական երկխոսության:

Tags: