Ճապոնիան գայլի մեզ է ներկրում և առյուծի մռնչյուն հնչեցնում եղջերուներին մայրուղիներից հեռու պահելու համար

wolfՃապոնիայի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները գայլի մեզ և առյուծի մռնչյուն են օգտագործում եղջերուների հետ տեղի ունեցող բախումների աճող խնդիրը լուծելու համար:

Ճապոնիայի Հոկայդո կղզում կենդանիների պատճառով տեղի ունեցող դժբախտ պատահարների թիվը անցած տաս տարվա ընթացքում կրկնապատկվել է:

deerԱյդ իսկ պատճառով տրանսպորտի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են ծայրահեղ քայլի գնալ՝ ճանապարհի և երկաթգծերի եզրերին գայլի մեզ լցնելով, ինչպես նաև նրանք առյուծի մռնչյուն կհնչեցնեն եղջերուներին հեռու պահելու համար:

Կղզու մայրուղիներում լցնելու համար անհրաժեշտ գայլի մեզը ներկրվում է ԱՄՆ-ից:

Հոկայդոյում 20-րդ դարի սկզբներին եղջերուները գրեթե վերացել էին չափից շատ որսվելու և խստաշունչ ձմեռների հետևանքով:

Սակայն իրականացված պահպանման միջոցառումների և վայրի գայլերի թվաքանակի կրճատման հետևանքով նրանց թիվը վերականգնվել է:

Ըստ տեղեկությունների՝ Հոկայդոյի գնացքների վրա առյուծի մռնչյուն արձակող հատուկ սարք է տեղադրվել եղջերուներին երկաթգծերից հեռացնելու համար:

 

Tags: