ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենն իր հավաքած արխիվի գաղտնագրված պատճեններ է ուղարկել մի քանի մարդու, այն դեպքի համար, եթե իր հետ մի բան պատահի:
Guardian-ի լրագրող Գրեն Գրինվալդը, որը Սնոուդենի հետ կապի մեջ էր, ամերիկյան հրատարակությանը պատմել է, որ Սնոուդենը “ նախազգուշական միջոցառումների է դիմել, որ աշխարհում տարբեր մարդիկ ստանան այդ արխիվները”:
Նրա խոսքով, ներկայում այդ մարդիկ չեն կարող արխիվները նայել, քանի որ դրանք պաշտպանված են բարդ գաղտնագրով ու դրա համար հարկավոր է իմանալ հատուկ գաղտնանունը: Գրինվալդն ասել է, որ Սնոուդենը հոգ է տարել այն մասին, որ”եթե իր հետ ինչ որ բան պատահի` այդ մարդիկ կարողանան մուտք գործել արխիվ”: Բացի այդ, Guardian-ի թղթակիցն ասել է, որ Սնոուդենն իրեն է փոխանցել հազարավոր փաստաթղթեր, որոնք ինքն ուսումնասիրում է. “Սնոուդենը չէր կամենում ԱՄՆ կառավարությանը վնաս հասցնել, նա ցանկանում էր ընդամենը լույս սփռել կառավարության վրա”: Ընդ որում, լրագրողը հայտարարել է, որ չի հրապարակի փաստաթղթերի մի մասը` ԱՄՆ քաղաքացիների անվտանգության նկատառումներով:
Tags: Սնոուդեն