Ներգաղթի հարցերով նախարարը կոտրել է ոտքը բարում սեղանի վրա պարելու ժամանակ ընկնելու հետևանքով: Դեպքը կատարվել է Մեծ Բրիտանիայի նախարար Մարկ Հարպերի հետ: Ինքը` պահպանողական կուսակցության անդամ քաղաքական գործիչը հաստատել է , որ իր հետ նման բան է կատարվել: Նա պատմել է, որ չի հիշում, թե ինչ երգ էր հնչում բարում, երբ ընկավ սեղանի վրայից: Ընդ որում, նա նշում է, որ պատահարի պահին կինը` Մարգարեթը կողքին էր.”Նա ինձանից լավ է պարում, դրա համար էլ նա չընկավ”,-հայտարարել է նախարարը:
Հարպերը պատմել է, որ գնացել է բժշկի մոտ, որն էլ հատուկ վիրակապ է դրել: Նախարարն ասում է, որ ոտքը շատ չի ցավում, դրա համար էլ նա կշարունակի աշխատել: The Daily Mail գրում է, որ նախարարն աշխատանքի է գնում անթացուպերով: Հարպերի գործընկերները խոստովանել են, որ կոտրվածքն ու դրա հանգամանքները բազմաթիվ հումորների նյութ են դարձել:
Սպասվում էր, որ երեքշաբթի նա պետք է մեկներ Ալժիր` գործերով, սակայն, ուղևորությունը հետաձգվել է:
Tags: նախարար