Պետական լրատվամիջոցների տեղեկություններով Չինաստանի արևմտյան նահանգներից մեկում չորեքշաբթի տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է 27 և վիրավորվել երեք մարդ:
Ըստ պետական Xinhua News Agency լրատվական գործակալության`չորեքշաբթի առավոտյան Սինցզյան նահանգի թյուրքալեզու հեռավոր քաղաքներից մեկում դանակներով զինված ամբոխը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի, տեղական ինքնակառավարման շենքի և շինհրապարակի վրա:
Լրատվական գործակալությունից հայտնում են, որ, երբ անկարգությունների ընթացքում արդեն զոհվել էր 17 մարդ` ներառյալ 7 ոստիկան, ոստիկանությունը կրակ է բացել և սպանել 10 ապստամբների:
Սինցզյանը հիմնականում բնակեցված է մահմեդական ույգուր փոքրամասնությամբ, սակայն կառավարվում է չինական հան էթնիկ փոքրամասնության կողմից: Այս նահանգում վերջին ժամանակաշրջանում շատ են խռովություններ լինում: 2009 թ-ի խռովության արդյուքնում այստեղ զոհվել էր 200 մարդ:
Tags: Չինաստան