Sony-ին թողարկել է նոր ջրակայուն անդրոիդ սմարթֆոն:
Ընկերության տեղեկություններով Xperia Z Ultra –ն կարող է օգտագործվել մինչև 1,5 մետր խորությամբ ջրի մեջ` հնարավորություն ընձեռելով բարձրորակ լուանկարներ և հոլովակներ նկարել:
Sony-ին հեռախոսն այսօր թողարկելուց հետո հայտնել է, որ այն ունի 6,4 դույմ էկրան և շուկայում առկա ամենաբարակ մեծ էկրանով սմարթֆոնն է:
Սմարթֆոնը ներառում է Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր, որը, ըստ ընկերության, աշխարհի ամենաարագ աշխատող պրոցեսորն է:
Հեռախոսը Sony-ի SmartWatch 2 SW2 ժամացույցի հետ միասին թողարկվել է այսօր` Շանհայի Mobile Asia Expo-ի ժամանակ:
