Հնդիկ լրագրողին քննադատել են ջրհեղեղից տուժածի ուսերին նստած ջրհեղեղի մասին հաղորդելու համար (տեսանյութ)

indian reporter1Հնդիկ լրագրողին քննադատել են աղետից տուժածի ուսերին նստած ջրհեղեղի մասին հեռուստացույցով նորություններ հաղորդելու համար:

Նարայան Պարգաիեն գտնվում էր ջրհեղեղից ավերված Ուտարախանդա նահանգում և տեղեկություններ էր հաղորդում ջրհեղեղի մասին:

Սակայն նա ժխտել է, որ ինքը շահագործել է տղամարդուն` նրա ուսերին նստելով: Ըստ նրա` տղամարդը այդ կերպ իր հարգանքն է արտահայտել իր նկատմամբ, քանի որ նա երբեք իր կյանքում լրագրողի նման կարևոր մարդու չէր հանդիպել:

Պարգաիենի այս տեսահոլովակը համացանցում տարածվել էր այս ամսվա սկզբին YouTube կայքում տեղադրվելուց հետո: Հոլովակը դիտած բազմաթիվ հնդիկ օգտատերեր լրագրողին մեղադրել են իր ոտքերը չթրջելու նպատակով տղամարդուն շահագործելու մեջ:

Մեկնաբանություններից մեկում նշվում է, որ նրա արարքը անպատվում է լրագրողի աշխատանքը, իսկ մեկ այլ օգտատեր նրան անհեթեթ լրագրող է անվանել:

Պարգաիենը ընդունել է, որ իր արարքը լրագրողական տեսանկյունից սխալ է, ավելացնելով, որ իրենք այդ մարդուն ուտելիքով օգնել էին և բացի դրանից 50 ռուփի էին վճարել, որից հետո տղամարդը ցանկացել էր իր երախտագիտությունը հայտնել: Նա նաև մեղադրել էր օպերատորին, որը պնդել էր, որ միայն ինքն  է երևալու կադրում:

Հնդկաստանում տեղի ունեցած ջրհեղեղների ընթացքում ենթադրաբար զոհվել է 1,000 մարդ, հազարավոր մարդիկ փակված են մնացել հեռավոր լեռնային շրջաններում: