Մենք թույլ չենք տա, որ հայկական երկրոդ պետություն ստեղծվի. Իլհամ Ալիև

aliev    Այսօր Բաքվում Զինված ուժերի և ադրբեջանական բանակի կազմավորման 95-ամյակին նվիրված զորահանդեսին ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինս նշել է, որ Ադրբեջանը թույլ չի տա, որ «իր հողերի վրա» հայկական երկրորդ պետությունը ստեղծվի: Նշելով, որ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, Ալիևը հայտարարել է, որ բանակը միշտ պետք է պատրաստ լինի ապահովելու երկրի տարածքային ամբողջականությունը: Ալիևի խոսքերով՝ Հայաստանը շարունակում է անտեսել միջազգային իրավունքի նորմերը և «օկուպացնել ադրբեջանական հողերը»:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ Ալիևը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է, նրա անբաժան մասը և միջազգային հանրությունը ճանաչում և աջակցում է Արբեջանի տարածքային ամբողջականությունը»: «Ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև ներկայիս Հայաստանն է ստեղծվել պատմական ադրբեջանական հողերի վրա: Ադրբեջանական պետությունն ու նրա ժողովուրդը երբեք թույլ չեն տա, որ Ադրբեջանի տարածքում հայկական երկրորդ պետությունը ստեղծվի»,-ընդգծել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ ադրբեջանական բանակի բյուջեն 3,7 միլիարդ դոլարի է հասել, այն դեպքում, երբ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն մոտ 2 միլիարդ է:

Tags: