Շարքային ադրբեջանցիները դժգոհ են Բաքվում անցկացված զորահանդեսից

1 (1)Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Զինված ուժերի օրվա կապակցությամբ անցկացված զորահանդեսը հիասթափեցրել է շարքային ադրբեջանցիներին:

Ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք շրջափակել են ոչ միայն զորահանդեսի անցկացման վայր հանդիսացող Ազադլըխ (Ազատություն) հրապարակի տարածքը, այլև հրապարակին հարակից ծառուղին, որով ընթացել են զորքերը և ռազմական տեխնիկան:

“Փաստացի շարքային քաղաքացիները զորահանդեսը դիտելու հնարավորություն չեն ունեցելել: Ընդ որում, իրավապահները վատ են վերաբերվել մարդկանց, հրմշտել ու քաշքշել են նրանց, որոնցից շատերը զորահանդեսը դիտելու համար երեխաների հետ էին եկել”,-գրում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:
Ադրբեջանցի ոստիկանները խոչընդոտել են նաև լրագրողների բնականոն աշխատանքին` թույլ չտալով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեսագրել և լուսանկարել ռազմական շքերթը:

 

Ոստիկաններից մեկը նույնիսկ փողոցի մեջտեղում կռիվ է սարքել՝ “Թուրան” գործակալության թղթակցին մեղադրելով հակապետական գործունեություն ծավալելու մեջ և սպառնացել է ձերբակալել: Ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ զորահանդեսը կազմակերպվել էր ոչ թե ժողովրդի, այլ երկրի վերնախավի համար, որը շքերթին հետևում էր տրիբունաներից, ընդգծում է ադրբեջանական կայքը:

 

Tags: ,