Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի ոչ թե “Նաբուկո վեսթ”-ի, այլ “Անդրադրիատիկ գազամուղի” (Trans Adriatic Pipeline) միջոցով:
Ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, վկայակոչելով բրիտանական “Reuters” գործակալությունը, հաղորդում է, որ այս մասին ասվում է “Նաբուկո վեսթ”-ի տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական “Շահդենիզ” կոնսորցիումը կասպյան նավթը Եվրամիության երկրներ հասցնելու համար ընտրել է “Անդրադրիատիկ գազամուղ” խողովակաշարը:
Նախատեսվում է, որ գազամուղը, Հունաստանի և Բուլղարիայի տարածքով անցնելով, հասնելու է մինչև Արևմտյան Եվրոպա:
Հավելենք, որ օրեր առաջ Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և Ռումինիայի նախագահները նամակ էին հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրան հորդորել էին գազն արտահանելու համար ընտրել “Nabucco West” գազամուղը:
Tags: Trans Adriatic Pipeline, ադրբեջան
