Թուրքիայի Մարմարիս քաղաքում անգլիացի զբոսաշրջիկին 10 տեղից դանակահարել են

marmaris Թուրքիայի Մարմարիս քաղաքում տասը տեղից դանակահարվել է հանգստանալու եկած անգլիացի 17-ամյա մի աղջիկ: Վերջինիս գտել են երեկ վաղ առավոտյան ամբողջովին մերկ և արյան մեջ կորած մի տան ետևի մասին այգում: Քաղաքացիները անմիջապես ոստիկանություն են կանչել: Աղջկան, որը մեծ մասամբ մեջքի հատվածում է հարվածներ ստացել, ինչպես նաև  կրծքավանդակի, դեռ ողջ է եղել: Նրան շտապ կերպով տեղափոխել են քաղաքային հիվանդանոց:

Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ աղջիկը գտնվում է խիստ հսկողության տակ, նրա վիճակը բավական ծանր է և կյանքին վտանգ է սպառնում:
Դեպքի առնչությամբ հարցաքննություն է անցկացվում, ոստիկանությունը հանցագործներին հայտնաբերելու համար ուսումնասիրում է շրջակայքում տեղադրված հսկիչ տեսախցիկների տեսագրությունները:

Tags: