Հունիսի 26-ին Երևանի թիվ 168 դպրոցում տեղի ունեցավ Աջափնյակի հիմնարկ-ձեռնարկությունների թիմային առաջնությունը, որի արդյունքում առաջին տեղ զբաղեցրեց “ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ” ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ թիմը, երկրորդ տեղ` ԵՐԵՎԱՆԻ “ՀԱՅԲՈՒՍԱԿ” ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ թիմը, իսկ երրորդ տեղը` ԵՐԵՎԱՆԳԱԶԻ «ԱՋԱՓՆՅԱԿ-ԴԱՎԹԱՇԵՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐՏԱԴՐԱՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ թիմը:
Մրցանակակիրներին գավաթը և պատվոգրերը հանձնեց գրոսմայստեր, աշխարհի թիմային առաջնության ոսկե մեդալակիր Ռոբերտ Հովհաննիսյանը:
Աջափնյակի հիմնարկ-ձեռնարկությունների թիմային առաջնությանը աջակցություն ցուցաբերելու համար Աջափնյակի մասնաճյուղի նախագահ Սերգեյ Բարսեղյանը շնորհակալագրեր հանձնեց 168 դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանին և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ “ԱՐԵՎՄՈՒՏՔ” ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանին:
Tags: շախմատ, սպորտ
