Մեծ Բրիտանիան կկրճատի պետծախսերը

iՄեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար  Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ խիստ բյուջետային տնտեսության շրջանակներում   հետագայում կկրճատի ծախսերը: Նրա խոսքով, 2015-2016-ին նախատեսված է պետծախսերը կրճատել 11,5 մլրդ ֆունտ ստեռլինգով: Այդպիսով նա պլանավորում է երկիրն ազատել բյուջետային դեֆիցիտից:

Բրիտանական պետական սեկտորի միլիոնավոր աշխատակիցներ կզրկվեն աշխատավարձերի ավտոմատ ավելացումից:Միևնույն ժամանակ, ենթադրվում է, որ կավելանան երկաթուղիների, բնակարանների ու ճանապարհների շինարարության պետծախսերը:

“Մեծ Բրիտանիան պետք է պայքարի այնպիսի մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ճգնաժամը եվրագոտում ու նավթի բարձր գները”,-նշել է Օսբորնը:

Մինչդեռ, ֆինանսների ստվերային նախարար Էդ Բոլսը  Համայնքների պալատին հայտնել է, որ դա վկայում է  խիստ տնտեսության կառավարական ծրագրի տապալման մասին:

Tags: