Մասնագետները վստահեցնում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծամասնությունը շարունակում է ծխել միայն այն պատճառով, որ ծխախոտի տուփի վրա հայտնված զանազան սարսափեցնող գրություններում չի նշվում կանանց իրական վախերի ու երկյուղների մասին:
Սթիռլինգի համալսարանի մասնագետները համոզված են, որ ծխող կանանց այնքան էլ չի վախեցնում քաղցկեղային կամ էլ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հեռանկարը, սակայն, նրանք սկսում են մտածել ծխելը թողնելու մասին այն ժամանակ, երբ իմանում են, որ այդ սովորույթը կարող է հանգեցնել ժամանակից շուտ ծերացման ու կնճիռների առաջացման:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց ավելի վախեցնում են ծխելու հետևանքով սեռական անկարողության վերաբերյալ վերբալ ու գրաֆիկական նախազգուշացումները:
Ըստ երևույթին, ժամանակակից հասարակության մեջ ծխողների թիվն արմատապես կրճատելու նպատակով ծխախոտի տուփերի վրա պետք է տեղադրել հենց այդպիսի նախազգուշացումներ:
Tags: ծխախոտ