Հունիսի 26-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Արտաշիսյան փողոցի բնակարաններից մեկում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են «Վոլտրան» գազային ատրճանակ և 9 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
