Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչում բրազիլացիները 2:1 հաշվով առավելության հասան Ուրուգվայի ներկայացուցիչների նկատմամբ:
Խաղի հաշիվը կարող էին բացել ուրուգվայցիները, սակայն 12-րդ րոպեին Դիեգո Ֆորլանը չկարողացավ հստակ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը։ Իսկ 41-րդ րոպեին բրազիլացիների հարձակվող Ֆրեդն առիթը բաց չթողեց և գրավեց մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Էդինսոն Կավանին կարողացավ հավասարեցնել հաշվի հավասարակշռությունը՝ 1։1։ Խաղավերջում բրազիլացիներից հաղթական գոլի հեղինակ դարձավ Պաուլինյոն` 2:1։
Տեխնիկական արդյունքներ
Բրազիլիա – Ուրուգվայ՝ 2։1
Ֆրեդ, 41, Պաուլինյո, 86 – Էդինսոն Կավանի, 48
Tags: սպորտ, ֆուտբոլ