Սկյուռիկի անսպասելի մենամարտը օձի հետ դարձել է YouTube -ի հիթը

Բնությունը երբեմն անակնկալներ է մատուցում մարդուն, քանդելով նրա գլխում եղած կարծրատիպերը: Այսպիսով, մենք սովոր ենք, որ սկյուռիկները մեղմ և հաճելի արարածներ են, իսկ օձերը  հակառակը` չար ու ագրեսիվ, կայծակնային ռեակցիայով կենդանիներ: Տեսանյութը, որը դիտվել է ավելի քան  45 հազար անգամ, հակառակն է ապացուցում, հաղորդում է Huffington Post-ը:

Հայտնի չէ, թե ով է նկարահանել տեսաերիզը, սակայն պարզ է, որ դրա հեղինակը հումանիստ չէ: Դատելով տեսանյութի վրայի մակագրությունից, այն նկարվել է ամերիկյան Արիզոնա նահանգում: Օպերատորը նկարահանել է տան արևոտ պատշգամբը, որտեղ կա ծղոտե սեղան և աթոռ, որի թիկնակին օձ է հանգստանում: Ի դեպ այս ամենը ոչ մի սարսափ չի առաջացնում նկարահանողների մոտ, մի գուցե նրանք սովոր են նման հարևանների: Ինչ չի կարելի ասել կողքով վազող սկյուռիկի մասին: Տեսնելով սողունին, սկյուռիկը սկսում է հեռվից մոտենալ, հետո բարձրանում է աթոռին  ու հարձակվում օձի վրա:

Օպերատորն ու իր ընկերները ծիծաղելով նայում  են, թե ինչպես սկյուռիկը իրար ետևից կծում է օձին, իսկ վերջինս հակառակ հանդիսատեսի սպասելիքներին, ոչ մի ագրեսիա չի դրսևորում: Ընդ որում մի պահ գիշատիչը կարծես նկատում է իրեն վիրավորողին և կայծակի արագությամբ կծում է նրա գլուխը: Որից հետո, կարծես ոչինչ չի եղել, շարունակում է հանգստանալ արևի տակ: Իսկ սկյուռիկին օձի խայթոցը չի կանգնեցնում:

Հասկանալի չէ, թե ինչու հանկարծ անվնաս կրծողը որոշեց հարձակվել իրենից շատ վտանգավոր հակառակորդի վրա: Տեսահոլովակի հեղինակները կասկածում են, որ սկյուռիկը իր ձագերին էր պաշտպանում,  YouTube -ի շատ մեկնաբաններ համաձայն այդ կարծիքին:

Tags: