Դպրոցին երկու տարով արգելել են աշակերտներին տանել կենդանաբանական այգի այն բանից հետո, երբ մի խումբ աշակերտներ ծաղրել են կապիկներին

Chimpanzees at Chestter ZooԴպրոցին երկու տարով արգելել են աշակերտներին տանել կենդանաբանական այգի, քանի որ երեխաները իրենց այցելության ժամանակ ծաղրել են կապիկներին:

Մանչեստերի դպրոցներից մեկի 14-15 տարեկան մի խումբ աշակերտներ, որոնք դպրոցից այցով գտնվում էին Չեստերի կենդանաբանական այգում, վռնդվել են այդտեղից:

Դպրոցից շուրջ 300 աշակերներ էին այցելել կենդանաբանական այգի, սակայն մի խումբ աշակերտների վատ պահվածքի պատճառով նրանք բոլորն էլ ստիպված էին վերադառնալ տուն:

Ըստ կենդաբանական այգու տեղեկությունների` անկարգություններն  իրականացրել են 29 աշակերտներ, սակայն դպրոցից տեղեկացում են, որ նրանց թիվը 24-ն է եղել:

Այգու պատասխանատուները հայտնում են, որ իրենք ստիպված էին ամբողջ դպրոցի այցելությունները երկու տարով արգելել, այսինքն` մինչև 2015թ-ը:

Դպրոցի որոշ աշակերտներ մեջքով են շրջվել կապիկներին, իսկ ոմանք նրանց վրա ուտելիքներ են նետել, որոշակի վնաս է հասցվել նաև այգու գույքին:

Այգու ներկայացուցիչը տեղեկացնում է, որ իրենք ուրախ են դպրոցների աշակերտների ընդունել, սակայն նրանք պետք է գիտակցեն, որ չպետք է խնդիրներ առաջացնեն իրենց համադասարանցիների, մյուս այցելուների, կենդանիների կամ աշխատակիցների համար:

Աշակերտների այցելությունը տեղի էր ունեցել անցած շաբաթ և կազմում էր ուսումնական տարին ավարտելու միջոցառումների մի մասը:

Չեսթերի կենդանաբանական այգին Մեծ Բրիտանիայի ամենահայտնի այգիներից մեկն է, որը տարեկան ունենում է 1,4 միլիոն այցելու: