Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է երկրի պաշտպանության նախարարությանը թուրքական երկու շարժական հիվանդանոցի հանձման արարողությանը: Հիվանդանոցները նախատեսված են արտակարգ իրավիճակների համար: Դրանց մեջ տեղադրված է ինտենսիվ թերապիայի համար նախատեսված բաժանմունք, ինչպես նաև վնասվածքաբանական կետ և վիրահատարան: Հայտնի է, որ նման հիվանդանոցներ գործարկվում են նաև Սուդանում, Կոտ դի Վուարում և Մալիում:
«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ հիվանդանոցներում օգտագործվում են ամենանոր բժշկական սարքավորումներ՝ արտադրված եվրոպական և ամերիկյան ընկերությունների կողմից: Հիվանդանոցները նախատեսված են ինչպես Ադրբեջանի կլիմայական պայմանների համար, այնպես էլ կարող են օգտագործվել ավելի խիստ պայմաններում: «Ամեն հիվանդանոցը նախատեսված է 44 հոգու համար, որոնցից 8-ը՝ ծանր հիվանդների: Ներսում կա երկու վիրահատարան, լաբորատորիա, դեղատուն, դիահերձարան, տեղադրված է ջրի մաքրման համար նախատեսված համակարգ, ջեռուցում»,-նշել է հիվանդանոցների արդատրությամբ զբաղվող թուրքական ընկերության ներկայացուցիչ Իլքեր Հյուները:
Tags: ադրբեջան, թուրքիա