Չեխիայում մի խումբ ակտիվիստներ կենդանիներին պաշտպանելու համար հետաքրքիր ցույց են կազմակերպել: Որպեսզի բոլորին ցույց տան, թե ինչպես են տառապաում
կենդանիները, հրապարակում ցույց են տվել, թե ինչ ցավ են պատճառում նրանց շիկացած երկաթով արված խարանները: Թուրքական «Հաբերլերը» գրում է, որ ցուցարարներն
այդպիսով բողոքել են անասնապահության մեջ հաճախակի կիրառվող խարանման համակարգի դեմ:
Կենդանիների իրավունքները պաշտպանելու համար նմաօրինակ ցույցերը նորություն չեն: Անցած տարի մի խումբ ցուցարարներ Իսրայելում իրենք իրենց խարանել էին, որպեսզի բոլորին հասկացնեին, թե ինչ ցավ են զգում կենդանիները: Իսրայելին հետևել էր ԱՄՆ-ն, Իտալիան և Արգենտինան: Ի վերջո ցույցի այս ալիքը հասավ Չեխիա: Մայրաքաղաք Պրահայում 11 ցուցարար իրենց վրա արդեն կենդանական խարան ունեն:
