Samsung-ը պաշտոնապես հրապարակել է իր առաջին գերբարակ, կորացված էկրանով հեռուստացույցը, որը արժէ 8,500 ֆունտ ստեռլինգ:
55 դույմ տրամաչափով բարձր տեխնոլոգիական OLED էկրանը և մոդելի դիզայնը հնարավորություն են տալիս էկրանի անկյունագծերին դիտողից անընդհատ հավասար հեռավորության վրա լինել:
Հեռուստացույցը այժմ վաճառքի կհանվի հարավային Կորեայում, սակայն Samsung-ը Reuters գործակալությանը հայտնել է, որ հուլիսին այն վաճառքի կհանվի նաև այլ երկրներում՝ դառնալով Ասիայի սահմաններից դուրս վաճառվող առաջին կոր էկրանով հեռուստացույցը:
Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ այս տարվա ընթացքում իրենք ոչ կոր էկրանով նոր հեռուստացույց չեն հրապարակելու:
Կորացված էկրանը դիտողի մոտ պատկերի մեջ ընկղմվելու տպավորություն է ստեղծում:
Ընկերության տվյալներով՝ հեռուստացույցի դիզայնը նվազեցնում է անհամաչափ պատկերների հնարավորությունը:
Այս 55 դույմ անկյունաչափով, OLED էկրանով հեռուստացույցը հնարավորություն է տալիս նաև երկու հեռուստադիտողի միաժամանակ տարբեր հաղորդումներ դիտել:
Ամեն դեպքում OLED էկրանների մասսայական արտադրության համար դեռևս բազմաթիվ խնդիրներ կան, որոնց արդյունքում դրանց գինը բավականին բարձր է լինում:
LG-ին այս տարվա սկզբին առաջարկել է կորացված և չկորացված OLED 55 դույմ անկյունաչափով հեռուստացույցներ, որոնցից ընդամենը մի քանի հարյուրն է վաճառել:
Tags: Samsung
