Գիտնականները Ալպերի հնագույն սառցադաշտը հալվելուց պաշտպանելու նպատակով այն ծածկել են սավաններով

Rhone glacier1Շվեյցարացի գիտնականները յուրաքանչյուր ամառ բարձրանում են Ալպեր պաշտպանելու ամենահին սառցադաշտերից մեկը:

Նրանք կիլոմետրերով պաշտպանական սավաններ են փռում հին սառույցի ալիքաձև բլուրների և ծալքերի վրա՝ փորձելով դրանք պաշտպանել ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ամենամյա հալումից:

Rhone Glacier2Ըստ հետազոտությունների՝ շվեյցարական Ալպերի կենտրոնում գտնվող Ռոն սառցադաշտը, որից սնվում է նաև Ռոն գետը, վերջին 150 տարվա ընթացքում կտրուկ հալվել է:

Սառույցը պաշտպանելու այս նորարարական մեթոդը հնարավորություն է տալիս այցելուներին հնագույն սառույցը տեսնել միանգամայն յուրահատուկ տեսանկյունից:

Հետազոտողները սառցադաշտի մեջ բավականին մեծ թունել են բացել, որով քայլելով մարդիկ ժամանակի մեջ հազարավոր տարիներ հետ են գնում:

Նախկինում սառույցի փորձանմուշների ուսումնասիրության արդյունքում սառցադաշտը թվագրվում էր 17-րդ դարին, սակայն վերջին ուսումնասիրությունների արդյուքնում պարզվել է, որ այն առնվազն 11,500 տարեկան է:

Rhone Glacier3Հազարավոր տարիների ընթացքում սառույցը առաջին անգամ հալվել է և բացված հողի վրա մարդկային բնակավայրերի և օրգանական նյութերի նմուշներ են հայտնաբերվել:

Այստեղ իրականացված ուսումնասիրությունների արդյուքնում հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ 11,500 տարի առաջ Ռոն սառցադաշտը ավելի փոքր է եղել, քան հիմա՝ այդպիսով պարզելով, որ սառցադաշտը ընդլայման և տարածքային նվազման փուլեր է ունեցել:

Հետազոտողները մտադիր են այս մեթոդը կիրառել նաև այլ սառցադաշտերի ուսումնասիրության համար:

 

Tags: ,