Հուլիսի 27-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան 10 շենքի մոտ («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ) գտնվող բարդու ծառի վրա օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
Tags: օձ