Վնասված խողովակաշարը կփոխարինվի

Վնասված խողովակաշարըՀուլիսի 27-ին, ժամը 14.15-ին «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնների Գեղի գետը լցվելու հանգամանքները պարզաբանելու համար դեպքի վայր են մեկնել Սյունիքի ՄՓՎ ՃԿԿ պետը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետա­կան տեսչության պետը, պետի տեղակալը, «Զանգեզուրի պղնձա­մոլիբ­դեն­­ային կոմբինատ» ՓԲԸ-ի բնապահպանության բաժնի պետը, «Լեռ-էքս» ՍՊԸ-ի տնօրենը և գլխավոր ինժեները:

Պարզվել է, որ «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող պոչամբարի վերևի հատվածում Ողջի գետի Գեղի վտակը հոսել է պլաստմասսե խողովակաշարով, որը վնասվել է, սակայն գետի ջրերը պոչամբար չեն լցվում, իրավիճակը վերահսկելի է և ներկայումս աշխատանքներ են իրականացվում՝ պլաստմասե խողովակաշարը մետաղյա խողովակաշարով փոխարինելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Աջաբաջ գյուղի մոտակայքում գտնվող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնները լցվում են Գեղի վտակը:

Tags: