Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի կոնֆեդերացիների գավաթի խաղարկության եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականները:
Կիսաեզրափակչում աշխարհի, Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիները հետխաղյա 11 մ-ոց հարվածներով առավելության հասան Իտալիայի հավաքականի նկատմամբ` 7:6:
Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքի «Կաստելաո» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական և լրացուցիչ խաղաժամանակներում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:
Իսպանիա- Բրազիլիա եզրափակիչը կկայանա հունիսի 30-ին: Նույն օրն Ուրուգվայի և Իտալիայի հավաքականները կպայքարեն 3-րդ տեղի համար:
Տեխնիկակական արդյունքներ
Իսպանիա – Իտալիա՝ 0:0
11 մետրանոցների հարվածաշար՝ 7:6
Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.
Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Ալվարո Արբելոա, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Չավի, Անդրես Ինյեստա, Պեդրո Ռոդրիգես (Խուան Մատա, 79), Դավիդ Սիլվա (Խեսուս Նավաս, 52), Ֆերնանդո Տորես (Խավի Մարտինես, 94)։
Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Կրիստիան Մաջո, Լեոնարդո Բոնուչի, Անդրեա Բարցալի (Ռիկարդո Մոնտոլիվո, 46), Ջորջիո Կյելինի, Դանիելե Դե Ռոսի, Անդրեա Պիրլո, Էմանուելե Ջակերինի, Անտոնիո Կանդրեւա, Կլաուդիո Մարկիզիո (Ալբերտո Ակվիլանի, 80), Ալբերտո Ջիլադինո (Սեբաստիան Ջովինկո, 91)։
Tags: սպորտ, ֆուտբոլ