Լիսաբոնում անկարգություններով է ավարտվել երկրի կառավարության դեմ ուղղված վերջին երկու տարում թվով 4-րդ գործադուլը: Այն կազմակերպել են երկրի խոշորագույն արհմիութենական միավորումները:
Բազմահազարանոց ցուցարարների գլխավոր պահանջը Պորտուգալիայի կառավարության հրաժարականն էր: Բողոքի ակցիային մասնակցել է պետծառայողների 80%-ը: Քաղաքներն ասես կաթվածահար եղած լինեին: Հիվանդանոցները նվազագույն ծառայություններ են ցուցաբերել, արդյունաբերական ընկերություններում կանգ է առել արտադրությունը: Ընդ որում, գործադուլն ամենևին չի դիպչել առևտրի աշխատանքին:
“Պորտուգալացի աշխատավորների` գործադուլին ակտիվ մասնակցությունը Պասսուշա Կոելյոյի կառավարության պարտությունն է, որը հակաժողովրդական քաղաքականություն է վարում”,-հայտարարել է Պորտուգալացի աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմենիու Կառլուշը:
Խորհրդարանի հետ կապերի գծով նախարար և Նախարարների խորհրդի ապարատի ղեկավար Լուիշ Մարկեշ Գեդեշն իր հերթին նշել է, որ “կառավարությունը հարգում է գործադուլի իրավունքը, սակայն էլ ավելի հարգում է նրանց, ով աշխատանքի է դուրս եկել”:
Tags: գործադուլ