Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում հուլիսի 7-ին «Հարգանք ժողովրդավարության հանդեպ» անունը կրող ցույց կանցկացվի՝ ի աջակցություն Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների: Ցույցը կազմակերպել է Եվրոպայի թուրքական ժողովրդավարների միությունը:
Վերոնշյալ միության նախագահ Սուլեյման Չելիքի խոսքերով՝ մեկ ամիս առաջ Ստամբուլում ծավալված իրադարձությունները չեն անտեսվել իրենց կողմից: «Մենք որոշեցինք կազմակերպել այս ցույցը, որպեսզի աջակցենք թուրքական կառավարության»,-ասել է Չելիքը, նշելով, որ ցույցին հրավիրել են բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն ժողովրդավարության խնդիրների նկատմամբ:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Գերմանիայում կազմակերպվելիք ցույցին կմասնակցի նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:
Tags: Եվրոպա, թուրքիա