Այն բանից հետո, ինչ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թուրքական ոստիկանությանը խիստ քննադատության էր ենթարկել «Գեզի» այգու իրադարձությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար, թուրքական մամուլը շտապել է նույնպիսի պատասխան տալ գերմանացիներին:
Այսպես, թուրքական «Զամանը» հրապարակել է մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մոտակա Վեստենբուրգում ոստիկանը ծեծի է ենթարկում մի կասկածյալի: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես ոստիկանը բռունցքով հարվածում է ձեռնաշղթաներով անձին, ինչից հետո ուժով նստեցնում պարեկային ավտոմեքենայի մեջ:
Ուշագրավ է, որ թուրքական կայքը իր լուրը ավարտում է հետևյալ տողերով՝ «Շատ հետաքրքիր է, թե գերմանացի քաղաքական գործիչները թուրքական ոստիկանությանը քննադատելուց հետո, տեսնելով այս տեսարանը, ի՞նչ հայտարարությամբ հանդես կգան»:
Tags: թուրքիա