Մերձմոսկվայում հավի ձվի չափ կարկուտ է տեղացել

i (2)Մերձմոսկվայի հյուսիս-արևելքում հավի ձվի չափ կարկուտ է տեղացել:

Պուշկինսկի շրջանի բնակիչների խոսքով, Յարոսլավյան մայրուղու 53-րդ կմ-ի վրա գտնվող ամառանոցային ավանում “երկինքը սև է դարձել գիշերվա պես, իսկ հետո հավի ձվի չափ կարկուտ տեղացել”: Ականատեսներն ասում են, որ հիմա նման վիճակ է Միտիշցում,  ու այդ ամպրոպաբեր զանգվածը շարժվում է դեպի Մոսկվա: Ավերածությունների ու վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան: Իսկ Մոսկվայում շոգի մեկդարյա ռեկորդ է գրանցվել:

Անսովոր շոգ է Ռուսաստանի եվրոպական հատվածում: Հակացիկլոնի պատճառով օդային զանգվածների տեղաշարժը դանդաղել է ու օդը  տաքանում  է:

Մոսկվայում  գերազանցվել է  բարձր ջերմաստիճանի մեկդարյա ռեկորդը, որը  գրանցվել էր  1911-ին, երբ  օդը տաքացել էր 31,5 աստիճան: Այսօր սնդիկի սյունը բարձրացել է 31,8 աստիճան:

Մյուս մարզերում շոգը ողբերգության պատճառ է դարձել. Իժևսկում,  որտեղ մարդիկ շոգից պատսպարվել են ջրամբարների մոտ, լողացողներից զոհեր կան: Իսկ Չելյաբինսկում կրկին անտառային հրդեհ է բռնկվել, որի դեմ պայքարում էին երկու օր շարունակ:

 

Tags: