Հունիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Անի Ս.-ի վարած «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Պատահարի հետևանքով ուղևոր, 5-ամյա Ռազմիկ Բաղդասարյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Tags: ոստիկանություն
