Հունիսի 27-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահվող տարածք՝ տուգանային հրապարակ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
