Missoni նորաձևության տան տիրոջ ինքնաթիռը գտել են Կարիբյան ծովի հատակում:
Վենեսուելայում գտնվել է այն ինքնաթիռը, որում իտալական Missoni նորաձևության տան տիրոջ որդին, կինն ու ընկերներն էին գտնվում: Հունվարի 4-ին ռադարների էկրաններից անհետացած ինքնաթիռը գտել է Sea scout օվկիանոսագրական նավի անձնակազմը: Լոս Ռոքես արշիպելագից Կարակաս թռչող ինքնաթիռը կառավարում էին վենեսուելացի 2 օդաչուներ:
Անհետացած ինքնաթիռի որոնումները մի քանի շաբաթ տևեցին, սակայն ոչ մի բան գտնել այն ժամանակ չհաջողվեց: Օդային այս ուղերթը համարվում է վտանգավորներից մեկը: Իտալիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ները խորհուրդ չեն տալիս օգտվել տեղի մանր ավիափոխադրողների ծառայություններից:
58-ամյա Վիտտորիոն գունագեղ տրիկոտաժ ստեղծող 90-ամյա Օտտավիո Միսսոնիի որդին էր, որն արևմտյան շուկաներում բրենդի տարածումն էր իրականացնում:
Tags: նորաձևություն
