Հնագետները Պերուում հայտնաբերել են դամբարան` լեցուն կանանց մումիաներով ու գանձերով: Դամբարանի տարիքը 1200 է:
Գիտնականների խոսքով, գտածոն Ուարի թագավորության շատ գաղտնիքների վրա լույս կսփռի, որն Անդերում է բնակվել ինկերի ավելի հայտնի քաղաքակրթությունների առաջացումից էլ վաղ:
Դամբարանում շուրջ 60 կմախք է հայտնաբերվել, որոնցից 3-ը Ուարի թագուհիներին է պատկանում: Նրանք թաղվել են ոսկե, արծաթյա զարդերով ու գունավոր խեցեղեն իրերով:
Կմախքների մեծ մասը կանանց են պատկանում ու նրանք նստած դիրք ունեն, ինչը վկայում է, որ նրանք զոհաբերվել են:
Tags: պերու