Ավելանում է Հենրիխ Մխիթարյանին գնել ցանկացող ակումբների թիվը

22703841345985437Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերել ցանկացող ակումբների թիվն ավելանում է, սակայն դեռևս պարզ չէ, թե Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպանը որ թիմում կխաղա: Եթե այսպես շարունակվի, հնարավոր է, որ նա մնա ուկրաինական ակումբում:

Փաստն այն է, որ նա խախտել է կարգը և չի միացել նոր մրցաշրջանին նախապատրաստվող իր թիմակիցներին:

Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլը», Դորտմունդի «Բորուսիան», Մախաչկալայի «Անժին»։ Ի դեպ, վերջինիս ղեկավարները որպես փոխհատուցում պատրաստ են վճարել 35 մլն եվրո:

Եվ ահա, պարզվում է, որ Լոնդոնի «Տոտենհեմի» ներկայացուցիչները ևս աչքադրել են Մխիթարյանին: Անգլիական  ակումբի նոր մարզական տնօրեն Ֆրանկո Բալդինին բանակցում է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ։

Թե ինչ ավարտ կունենա այս ամենը, առայժմ դժվար է ասել:

Tags: ,