Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը կարգադրել է Վատիկանի բանկի ֆինանսական գործունեության նկատմամբ հատուկ հետաքննություն անցկացնել, որը հայտնվել է փողերի լվացման ու կաշառակերության սկանդալի հետ:
Հայտնի է, որ Հռոմի նոր պապը հանձնաժողովի անդամներ է նշանակել, որոնք պետք է ուսումնասիրեն ու վերլուծեն բանկային իրավաբանական կառուցվածքն ու գործունեությունը` Պապական աթոռի առաքելությանը ներդաշնակեցնելու նպատակով:
Պապի գործունեությունը պատասխանն է մոնսինյոր Նունցիո Սկարանոյի նկատմամբ Սալերնոյի դատախազության հարուցած գործի առնչությամբ, որը կասկածվում է հանցագործ գործունեությամբ ստացված եկամուտներիի լվացման մեջ: Վերջերս «La Citta di Salerno» հարցազրույցում նա հայտարարել է, որ ընդամենը հետևել է իր հաշվապահի խորհուրդներին:
Առաջին անգամը չէ, որ Վատիկանը մեղադրվում է անօրինական գործարքներում:
Tags: Վատիկան