Օտարեկրյա զբոսաշրջիկները, որոնք երկար են պատրաստվել Եվրոպայով շրջագայության` երազելով վերջապես տեսնել Հռոմի ու Փարիզի ճարտարապետական, մշակութային ու պատմական տեսարժան վայրերը, դժգոհ կմնան ու ծայրահեղ կհիասթափվեն, քանի որ Կոլիզեյն ու Էյֆելյան աշտարակը լրիվ փակ են արտադրական հակասությունների ու գործադուլի պատճառով:
Այդ օբյեկտները սպասարկող անձնակազմը հրաժարվում է աշխատել, մինչև գործատուները չբարելավեն աշխատանքային պայմանները և չբարձրացնեն աշխատավարձերը:
Ակցիայի մասնակիցներն օտարերկրացիներին խնդրում են ներել իրենց պատճառված անհարմարության համար, սակայն կարծում են, որ այդ օբյեկտների փակումը իրենց պահանջների մասին հայտարարելու ու լսելի դառնալու միակ միջոցն է: Իտալիայի ու Ֆրանսիայի իշխանությունները դեռևս չեն կարողանում ասել, թե երբ կհարթվի այդ կոնֆլիկտը, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան այցելել Էյֆելյան աշտարակ ու Կոլիզեյ:
Tags: Կոլիզեյ