Ֆլորիդա նահանգում 37-ամյա Սամուել Օթերոն իր հարևանին էրոտիկ ֆոտոսեսիայով շանտաժի է ենթարկել: Հարևանը համաձայնել է մերկ լուսանկարվել հանուն անվճար սենյակի: Սակայն, հանցագործի արած լուսանկարները հայտնվել են անցանկալի տեղում:
Զոհը Օթերոյի մոտ է տեղափոխվել անցած օգոստոսին: Օթերոն էլ նրան անսովոր առաջարկ է արել.եթե կենվորը համաձայնի մերկ լուսանկարվել, ապա արդյունքում կարող է ապրել նրա տանն անվճար: Ամերիկացին առաջարկը ձեռնտու է համարել ու համաձայնել:
Պարզվեց, որ Օթերոն հեռուն գնացող նպատակներ ուներ.սկզբում նա խանդոտ հաղորդագրություններ էր ուղարկում, իսկ հետո բոլոր լուսանկարներն ուղարկում է տուժածի ընկերուհուն, գործընկերներին ու նույնիսկ հարազատ տատիկին:
Ավելի շուտ, Օթերոն հույս ուներ, որ տղամարդը կդառնա իր սիրեկանը: Իհարկե, դա տուժածի ցանկությունը չէր: Այն ժամանակ շանտաժիստը հայտարարեց, որ սկզբում կսպանի տուժածին, ապա իրեն, եթե նա փոխադարձությամբ չպատասխանի:
Տուժածը ստիպված էր դիմել ոստիկանություն: Օրենքի պահապանները Օթերոյին ձերբակալեցին: Շուտով նրան 5,5 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակեցին: Նրա նկատմամբ հետապնդման մեղադրանք ներկայացվեց:
Tags: արվամոլ