Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը այսօր առավոտյան մի լուր է հրապարակել Սիյազանի շրջանում 39-ամյա քաղաքացու դաժան սպանության մասին իր իսկ ընկերոջ կողմից: Առաջին հայացքից սա սովորական մի լուր է և ոչ մի հետաքրքրություն իրենից չի ներկայացնում: Սակայն ուշադիր նայելով գործակալության կայքի հրապարակմանը կարելի է հեշտությամբ նկատել, որ լուրի համար որպես լուսանկար օգտագործվել է 2007 թվականին սպանված պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի հայտնի լուսանկարը, որը հուզել էր միլիոնավոր մարդկանց: Հարց է ծագում՝ արդյո՞ք «ԱՊԱ» գործակալությունը միտումնավոր է տեղադրել հենց այդ լուսանկարը, և եթե այո, ապա ի՞նչ նպատակ է այն հետապնդում:
