Ռուսաստանում զարգանում է իսլամական նորաձևությունը

modaՌուսաստանում, որտեղ 25 մլն մուսուլման է ապրում, աճում է այն մոդելավորողների թիվը, որոնք աշխատում են իսլամական նորաձևության ասպարեզում: Ռուսաստանում իսլամական ժամանակակից հագուստի արտադրությունը սկիզբ է առել դեռևս 2000 թվականին: Այս ոլորտում ստեղծագործող մոդելավորողների ջանքերը բերեցին նրան, որ անցում կատարվեց ավանդական իսլամական հագուստից դեպի նոր ոճ: Ստեղծագործ դիզայներները աշխատում են համատեղել ավանդական տարրերը նորաձևության վերջին մոտիվների հետ: «Անադոլու» գործակալությունը պատմում է մուսուլման կանանց համար զգեստներ ստեղծող տաղանդների մասին:
Երիտասարդ մոդելավորող դաղստանցի Մադինա Կանտուլովան կարծում է, որ իր ստեղծած զգեստների յուրահատկությունը ազգային մոտիվների և գորգային նաղշերի համադրությունն է, ինչը հատուկ է Արևելքին, ինչպես նաև համեստությունն ու նրբագեղությունը: Մադինան ստեղծում է ինչպես ամենօրյա, այնպես էլ երեկոյան զգեստներ, որոնք կարող են կրել նաև իսլամական մշակույթին չպատկանող անձինք: 16 տարվա փորձ ունեցող Դիլարա Սադրևան պատմում է, որ իսլամական նորաձևության նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին բավական աճել է: Նրա խոսքերով՝ իր նմուշների ստեղծման համար ներշնչանք է գտնում բնության և դասական երաժշտության մեջ:

 

Tags: