Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

երկրաշարժՀունիսի 29-ին, ժամը 01.34-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 01.16-ին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:

Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.57և արևելյան երկայնության 44.820: