Եգիպտոսում շարունակվում են ցույցերը, որոնք կազմակերպվել են նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև: Ալեքսանդրետում և Նեղոս գետի դելտայի հարակից շրջաններում ռազմական բախումներ են տեղի ունեցել: Ալեքսանդրետում նման բախումների հետևանքով երկու մարդ է զոհվել, որոնցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի ֆոտոթղթակից է եղել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ երկրում վիրավորների ընդհանուր թիվը 500-ի է հասել: Պորտ Սայիդ քաղաքում ցույցերի անցկացման վայրի մոտ գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում մեկ լրագրող է զոհվել, 17 մարդ վիրավորվել է:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված նախագահ Մուրսիի հակառակորդները ժամանակ առ ժամանակ բացականչել են հակաամերիկյան կոչեր, ցուցարարներին բաժանվել են նախկին նախագահ Մուբարաքի լուսանկարները, որի վարչակարգը տապալվեց 2011 թվականի ցույցերից հետո:
Հայտնի է, որ Թահրիր հրապարակում ցուցարարները ծեծի են ենթարկել մի օտարերկրացու, որը ցանկացել է լուսանկարել բողոքի ակցիան: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Որոշ ցուցարարներ էլ փորձել են փակել քաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը:
