Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Ստամբուլի Թաքսիմ հրպարակում շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ հայկական գերեզմանատան հետքեր են հայտնաբերվել:
Թուրքական «Աքշամ» թերթը հաղորդում է, որ Թաքսիմ հրապարակում կոյուղագծերի տեղահանման ժամանակ 16 հայկական գերեզմանների տապանաքարեր են հայտնաբերվել, ինչպես նաև 19-րդ դարին պատկանող պատմական շինությունների պատերի մնացորդներ: Այդուհետ աշխատանքներին են միացել են նաև Ստամբուլի հնագիտական թանգարանի մասնագետները:
