Ոստիկանությունը Բեռլինի քաղաքապետարանի մոտակայքում սպանել է մերկ, դանակով զինված մի տղամարդու

Berlin shootingՀամացանցում տարածվել է մի հոլովակ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է ոստիկանությունը այսօր Բեռլինի շատրվաններից մեկի մոտ կրակելով սպանում մերկ, դանակով զինված մի տղամարդու:

Ոստիկանությունը տղամարդուն շրջապատել և կրակել է քաղաքապետարանի մոտակայքում:

Ոստիկանները փորձել են համոզել տղամարդուն դանակը ցած դնել, սակայն տղամարդը սկսել էր դանակով վնասել ինքն իրեն:

Այնուհետև ոստիկանը փորձել է մոտենալ և կանգնեցնել նրան, սակայն նա կտրուկ շարժվել է դեպի ոստիկանը, իսկ մյուս սպաները ստիպված են եղել կրակել:

Չնայած տղամարդուն փորձել են առաջին բուժօգնություն ցույց տալ՝ այնուամենայնիվ նա մահացել է:

Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ տղամարդը 31-ամյա Բեռլինցի է եղել, սակայն նրա ինքնությունը չեն հրապարակել: