Էլթոն Ջոնը և իր զուգընկերը հունվարին հանրությանը հայտարարեցին իրենց երկրոդ որդու ծննդյան մասին:
Սակայն Էլթոն Ջոնի զուգընկեր Դեվիդ Ֆերնիշը հայտնում է, որ իրենց ընտանիքը այժմ ամբողջական է և իրենք այլև չեն ցանկանում երեխաներ ունենալ:
50-ամյա ռեժիսյորը և 66-ամյա երաժիշտը շատ ուրախ են տեսնել, որ իրենց երեխաները միայնակ չեն զգում իրենց:
Էլթոն Ջոնը նախկինում խոսելով իր ընտանիքի մասին՝ իր սերն է արտահայտել՝ նշելով, որ երբ իրենք մեկ երեխա ունեին, ինքը չէր կարող պատկերացնել, որ կարող է այդ երեխայից բացի մեկ այլ երեխայի սիրել: Սակայն, երբ իրենք ունեցան երկրորդ երեխան, ինքը հասկացավ, որ ծնողական սերը երեխաների նկատմամբ անսպառ է, և իր սերը ավելի խորացավ ու մեծացավ:
