Ռուսաստանում ձերբակալվել են նույնասեռականների հպարտության ցույցի տասնյակ մասնակիցներ

Russia Gay RightsՌուսաստանի ոստիկանությունը նույնասեռականների պրոպագանդայի մասին օրենքը ոտնահարելու համար ձերբակալել է մի քանի նույնասեռականների իրավունքների պաշտպանների և ռուս ազգայնականների շաբաթ օրը ցույցի ժամանակ նրանց միջև տեղի ունեցած բախումներից հետո:

Սանկտ Պետերբուրգի պետական պաշտոնյաները կարծում են, որ քաղաքում հատուկ ցույցերի համար նախատեսված վայրում կազմակերպված հավաքը հակասում է օրենքին:

Ցույցի վայրում հավաքված 200 ազգայնականները, լոզունգներ բղավելով, ձվեր ու քարեր էին նետել նույնասեռականների իրավունքների 40 պաշտպանների վրա:

Իտար-Տաս պետական լրատվական գործակալության տեղեկություններով՝ տասնյակ մարդիկ են ձերբակալվել՝ ներառյալ ութ ազգայնական:

Պաշտոնյան նաև տեղեկացրել էր, որ քաղաքի իշխանությունները կանխավ թույլ չէին տվել այդ ցույցը իրականացնել, քանի որ այն խախտում է նույնասեռականության պրոպագանդայի մասին օրենքը՝ չնայած որ այդ վայրում ցույցեր անցկացնելու համար իշխանությունների թույլտվության կարիք չկա:

Ռուսաստանը այս ամսվա սկզբին նույնասեռականության պրոպագանդան արգելող օրենք էր ընդունել, իսկ Պետերբուրգում տեղական մակարդակով մինչ այդ արդեն նմանատիպ օրենք ընդունվել էր:

 

Tags: ,