Ջասթին Բիբերը հայտնել է, որ ցանկանում է երիտասարդ տարիքում ամուսնանալ: Us Magazine-ի հարցին 19-ամյա երգիչը պատասխանել է, որ ինքը երազում է իր տատիկի և պապիկի հարաբերությունների նման ռոմանտիկ հարաբերություններ ունենալ իր կնոջ հետ և նույնիսկ ծեր տարիքում սիրահարված լինել նրան:
Չնայած նա ցանկանում է երիտասարդ տարիքում ամուսնանալ, բայց, այնուամենայնիվ, նա պետք է սկզբից ընկերուհի գտնի: Այս տարի նրա և Սելենա Գոմսի ռոմանտիկ հարաբերությունները ավարտվեցին՝ չնայած նրանց նկատել էին Բիլիբորդս մյուզիք ըվոուրդսի ժամանակ գրկախառնվելիս:
Այդ կապակցությամբ Բիբերը նշել էր, որ եթե ինչ-որ մեկի հետ ռոմանտիկ հարաբերությունները ավարտվում են, դա չի նշանակում, որ իրենք չեն կարող ընկերներ մնալ:
Սակայն հնարավոր է նա գտել է մեկին, որին հավանում է, քանի որ վերջերս հրապարակվել էր Լաս Վեգասում գտնվող Բիբերի լուսանկարը, որտեղ երգիչը պառկած վիճակում իր գլուխը դրել էր մի շիկահեր կնոջ ծնկներին:
Tags: Ջասթին Բիբեր