Ադրբեջանում ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության նախագահի խորհրդական Յադիգյար Սադըխլըն 2 ամսով կալանավորվել է: Նման որոշում կայացրել է Լենքորանի շրջանային դատարանը:
Այս մասին ադրբեջանական “Թուրան” գործակալությանը հայտնել է Սադըխլըի փաստաբանը`Նեմաթ Քերիմլին:
Վերջինս դատարանի որոշումը համարում է անօրինական և քաղաքականացված: Ըստ փաստաբանի`չի ներկայացվել հանցանքը հաստատող որևէ ապացույց`բացի ոմն Ռաշիդ Քերիմովի բողոքից: Համաձայն երկու վկաների ցուցմունքի`Քերիմովը անձամբ վիրավորել է Սադըխլըին` նրան կռվի հրահրելով: Դատարանի որոշումը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում:
“Մուսավաթ” կուսակցության նախագահի տեղակալ Գյուլաղա Ասլանլըն կարծում է, որ այս ձերբակալությունը ունի քաղաքական դրդապատճառներ:
Յադիգյար Սադըխլըն ձերբակալվել է հունիսի 27-ին: Գործի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ`Ադրբեջանի ՔՕ 221.3 հոդվածով (զենքի կամ որպես զենք կիրառվող առարկային միջոցով իրականացված խուլիգանությունը):
Սադըխլըն դեռևս հունիսի 26-ին լրագրողներին հայտնել էր, որ իրեն սադրանքի են ենթարկում և շուտով ձերբակալելու են, հայնում է “Կոնտակտ” կայքը:
Tags: ադրբեջան