Լեհաստանում տեղի ունեցող մեքենաների մրցարշավի ժամանակ սպորտային մեքենան մխրճվել է հանդիսատեսի մեջ` վնասելով 17 մարդու` ներառյալ երեխաներ (տեսանյութ)

Poland motor rallyԼեհաստանի Պոզնան քաղաքում կազմակերպված սպորտային մեքենաների մրցման ժամանակ մեքենաներից մեկը մխրճվել է հանդիսատեսի շարքերը, 17 մարդ վնասվածքներ է ստացել`այդ թվում երկու երեխա:

Մեքենայի մեկնարկելուց վարկյաններ անց տեղի ունեցած պատահարի ընթացքում վնասվածներից չորսը ծանր վիճակում են:

Պատահարը տեղի է ունեցել երեք օր տևող Գրան Տուրիզմո Պոլոնիա միջոցառման մեկնարկային օրը: Այդ միջոցառմանը մասնակցում են սիրողական մակարդակի մեքենաների սիրահարներ ամբողջ Եվրոպայյից: Այս անգամ մրցմանը մասնակցում էին 150 շքեղ մեքենաներ:

Այդ պատահարի տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է վարորդը փորձում մեքենան պահել մեկնարկային գծի վրա, սակայն կորցնելով կառավարումը` այն մխրճվում է հանդիսատեսի շարքերը:

Ըստ La Late News-ի` Պոզնանի ճանապարհային ոստիկանության պետը տեղական լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ վարորդը պարզապես մեքենա վարել չի իմացել:

Ոստիկանության ներկայացուցչի տեղեկություններով`դեպքի պատճառ դարձած նորվեգացի վարորդը հարցաքննվում է:

Լեհական Wypadek լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ոստիկանության տվյալներով վարորդը զգոն վիճակում է եղել:

 

Tags: